ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

ԲԵՌՆԱԽՑԻԿՈՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

ՕԴԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Առավել տարածված փոխադրման տեսակ է համարվում ավտոտրանսպորտային բեռնափոխադրումը: Այն միանգամայն հարմար է եվրոպական և ԱՊՀ երկրների հետ աշխատելու համար: Ավտոտրանսպորտային բեռնափոխադրման անհերքելի առավելություններից է. բեռների արագ առաքումը, երթուղու ճկուն պլանավորումը և բեռի վիճակի ընդհանուր վերահսկման հնարավորությունը բեռնափոխադրման ընթացքում: Ընկերությունն ունի սեփական տրանսպորտային միջոցներ՝ սառնարան-բեռնատարներ, տենտեր:
Բեռնափոխադրումների ոլորտում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.
•    ամբողջական բեռների միջազգային փոխադրումներ՝ բեռնատարներով,
•    հավաքական բեռների փոխադրումներ, այդ թվում՝ բեռների խմբավորում Եվրոպայի (Բուլղարիա, Սլովակիա, Լեհաստան) և Ռուսաստանի (Ռոստով, Լուխովիցի) պահեստներում:
Ունենալով հարուստ փորձ տրանսպորտային բեռնափոխադրումների կազմակերպման գործում, նաև համագործակցության երկար տարիների փորձ եվրոպական, բելառուսական և ռուսական բեռնափոխադրող ընկերությունների հետ, մենք ունենք հնարավորություն իրականացնելու ձեր բեռի բեռնատարով փոխադրումը օպտիմալ ժամկետներում և ցածր գներով:
Բեռնախցիկներով բեռնափոխադրումները այսօր համարվում են ամենահարմար փոխադրամիջոցներից մեկը: Ունենալով ստանդարտ չափսեր, բեռնախցիկները հեշտությամբ են փոխադրվում: Ընկերությունը համագործակցում է աշխարհի խոշորագույն ծովային բեռնափոխադրող ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Maersk Line, MSC, Zim, Hapag-Lloyd և այլն:
Բեռնախցիկներով փոխադրումների ոլորտում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.
•    բեռնափոխադրման կազմակերպում երկաթուղային տրանսպորտի միջոցով,
•    բեռի գտնվելու վայրի մասին օպերատիվ տեղեկությունների տրամադրում,
•    բեռի §դռնից դուռ¦ առաքման կազմակերպում,
•    հատուկ բեռնախցիկներով փոխադրման կազմակերպում. high cubes, open tops, tank-containers,
•    հատուկ ջերմաստիճանային պայմաններ պահանջող բեռների փոխադրման կազմակերպում՝ սառնարան-բեռնախցիկներով:
Մեր ծառայություններն ընդգրկում են.
•    երկաթուղային տրանսպորտի սակագների վճարում,
•    բեռնախցիկների կամ վագոնների շարժի հսկողություն և բեռի ժամանման մասին տեղեկությունների տրամադրում,
•    բեռի ապահովագրում:
«Մելտրանս» ՍՊԸ-ն կազմակերպում է բեռնարկղային, խառնալից, ամբողջական և գերմեծ բեռների առաքում՝ երկաթուղային տրանսպորտով ցանկացած ուղղությամբ: Ընկերությունը կանոնավոր կերպով իրականացնում է փոխադրումներ ԱՊՀ երկրներից: Մեր առավելություններն են.
•    գործակալների լայն ցանց ԱՊՀ երկրներում,
•    աշխատանքի ժամանակին և պատշաճ կատարում,
•    դատարկ վագոնների արագ առաքում բեռնման վայր,
•    բեռի փոխադրում երաշխավորված ժամկետներում,
•    բեռի շարժի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում,
•    մրցունակ գներ:
Մելտրանս բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունը իրականացնում է օդային բեռնափոխադրումներ բոլոր ուղղություններով: Եթե Ձեր նպատակն է ապահովել բեռների արագ փոխադրումը աշխարհի ցանկացած կետից Հայաստան, ապա միջազգային օդային բեռնափոխադրումը հենց այն է՝ ինչ Ձեզ անհրաժեշտ է: Մենք առաջարկում ենք լիակատար աջակցություն ողջ գործընթացում:

ՀԱՐՑՈՒՄ

Անուն*
Invalid Input

էլ-հասցե*
Invalid Input

Հեռ․*
Invalid Input

Տրանսպորտային միջոցի տեսակը*
Invalid Input

Ուղարկել